Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը». Ոսկան Սարգսյան

14:05, երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ.
«Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 29-ին Վիեննայում սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը: Փաշինյանը դիմելով Մինսկի խմբի համանախագահներին՝ առաջարկել է հստակեցնել երեք սկզբունքների և վեց կետերի, կամ այլ կերպ ասած՝ Մադրիդյան սկզբունքների նշանակությունը, քանի որ դրանց ներկայիս տեսքը և մեկնաբանությունը Հայաստանի համար ընդունելի չեն: Ալիևը Հայաստանին առաջարկում էր սուբստանտ, առարկայական բանակցություններ վարել, ինչը հիմա առաջարկում է Փաշինյանը, այսինքն՝ լղոզված, տարընթերցումների տեղիք տվող սկզբունքների և կետերի փոխարեն հստակ սահմանել՝ ինչը ինչոց է: Իլհամ Ալիևն ամեն առիթ օգտագործում է Հայաստանին վարկաբեկելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը երբեք չի օգտագործել Ալիևի թույլ տեղը՝ նրա ոչ լեգիտիմ նախագահ լինելը: Այսինքն՝ Իլհամ Ալիևը չի ընտրվել ժողովրդավարական, ազատ ընտրություններով ու չի կարող ներկայացնել Ադրբեջանի բնակչության կամքը, նրա հետ կնքված խաղաղության պայմանագիրը հետո կարող է իրավական ուժ չունենալ, անտեսվել Ադրբեջանի հաջորդ իշխանության կողմից»:

| | |
2931 | 0
Facebook