Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադամանդային միլիարդատերը մահացել է սեռական օրգանի մեծացման վիրահատության ժամանակ

23:40, չորեքշաբթի, 06 մարտի, 2019 թ.
Ադամանդային միլիարդատերը մահացել է սեռական օրգանի մեծացման վիրահատության ժամանակ

Փարիզում մահացել է միլիարդատեր Էհուդ Լանիադոն, գրում է Le point-ը: Ըստ աղբյուրի՝ 65-ամյա տղամարդը մահացել է մարտի 2-ին, սեռական օրգանի մեծացման վիրահատության ժամանակ:

Նախնական վարկածով՝ նրա մոտ սրտի կանգ է արձանագրվել, երբ նրա առնանդամի մեջ ինչ-որ նյութ են ներարկել: Բժիշկները մոտ մեկ ժամ փորձել են վերակենդանացնել միլիարդատիրոջը, բայց՝ անօգուտ:

Նշվում է, որ այդ կլինիկայի համար նմանատիպ վիրահատությունները սովորական երևույթ են, միակ բանը, որ զարմացրել է իրավապահներին, այն է, որ վիրահատությունը իրականացվել է երեկոյան՝ կլինիկայի փակվելուց հետո:

Իսրայելաբելգիացի միիարդատերը իր կարողությունը դիզել է Անգոլայում և Կոնգոյում ադամանդի հանքարդյունաբերությամբ:

34738 | 1
Facebook