Խնդրում ենք սպասել...

Միջազգային

2018-ին Աֆղանստանում ռեկորդային թվով խաղաղ բնակիչ է մահացել

15:20, կիրակի, 24 փետրվարի, 2019 թ.
2018-ին Աֆղանստանում ռեկորդային թվով խաղաղ բնակիչ է մահացել

Աֆղանստանում 2018 թվականին հաշվումների ներդրումից ի վեր ռեկորդային թվով խաղաղ բնակիչ է մահացել՝ 3804 մարդ: Այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ի՝ հատուկ առաքելության պատրաստած հաշվետվությունում:

Ընդ որում, տուժածների թիվը 2018-ին հասել է 7189-ի: Ավելի շատ մարդ է զոհվել հակակառավարական ուժերի հարձակումների հետևանքով՝ 63%, որոնց թվում թալիբների հարձակումներից զոհվածները՝ 20%, մյուս ուժերը՝ 6%:

Ավելի շատ խաղաղ բնակիչ զոհվել է մահապարտ ահաբեկիչների հարձակումների և օդային գործողությունների հետևանքով:

Աղբյուրը` life.ru
7840 | 0
Facebook