Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին բուք է

10:05, երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ.
Ապարանի և Արագածի ավտոճանապարհներին բուք է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտաճանապարհներին բուք է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

1904 | 0
Facebook