ԱՄՆ-ը «Երկաթյա գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգերի 2 մարտկոցներից մեկը մտադիր է տեղակայել Սիրիայի հարավարևելյան Աթ-Թանֆ բազայում, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում անելով սիրիական աղբյուրներին:
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ն իսրայելական արտադրության «Երկաթյա գմբեթ» (Iron Dome) հակահրթիռային պաշտպանության համակարգեր կգնի:
Աղբյուրները նշում են, որ չնայած Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությանը, ԱՄՆ-ը մտադիր է պահպանել այդ բազայում վերահսկողությունը «Երկաթյա գմբեթ»-ների օգնությամբ:
Այն, որ ամերիկացիները մտադիր են մնալ այդ բազայում, հաստատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
ԱՄՆ բանակի պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտկոցները ձեռք են բերվում ամերիկացի զինվորականներին փոքր հեռահարության հրթիռների գործողություններից պաշտպանելու համար: