Հայաստանի գավաթի խաղարկության ընտրական փուլում «Արագած 2»-ը 96։71 հաշվով առավելության հասավ «Լեգեոն» ակումբի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջորդան Սմիթը («Արագած 2»), ով վաստակեց 35 միավոր:
Նշենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Արագած 2»-ը և «Գյումրի»-ն կմիանան Ա լիգայի թիմերին և կշարունակեն պայքարը: