Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժամկետային զինծառայողի առողջության պահպանման գործում կաղում ենք». Կարեն Հովհաննիսյան

19:20, շաբաթ, 16 փետրվարի, 2019 թ.
«Ժամկետային զինծառայողի առողջության պահպանման գործում կաղում ենք». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բազմիցս բարձրաձայնել եմ առողջական խնդիրներով զինակոչիկներին բանակ զորակոչելու մասին: Միշտ առաջ եմ քաշել այն հանգամանքը, որ շատ հիվանդություններ, եթե «քնած» են քաղաքացիական կյանքում, ապա զինվորական կյանքում դրանք «զարթնում են»: Զարթնում են, քանի որ զինվորն անցնում է կիսափակ ռեժիմով կյանքի: Նա ունենում է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, սննդակարգում տեղի է ունենում փոփոխություն, որն էլ հետագայում խթան է հանդիսանում քնած հիվանդության արթնացմանը: Ես նաև որպես լուծում առաջարկ եմ արել, որ երեք ամիս անց զինծառայողներն անցնեն պարտադիր բուժզննություն և եթե կան առողջական խնդիրներ, ապա անցնեն հոսպիտալային բուժում: Պետք է խոստովանեմ, որ մենք ժամկետային զինծառայողի առողջության պահպանման գործում կաղում ենք և ունենք խնդիր: Հուսամ ԱԺ պատգամավորները կկազմակերպեն փորձագետների և մասնագետների հետ հանդիպումներ, քննարկումներ, և օրենքի տեսքով հարցին լուծում կտան»:

2740 | 1
Facebook