«Արցախ»–ը և լատվիական «Ելգավա» թիմը համաձայնեցրել են Վրաստանի երիտասարդական հավաքականի և «Արցախ» ֆուտբոլային ակումբի 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Իրակլի Բիձինաշվիլիի տրանսֆերը։
Բիձինաշվիլին «Արցախ» տեղափոխվեց անցած տարվա սեպտեմբերին Վրաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար «Սաբուրթալո» թիմից՝ մասնակցելով Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնություն 5 և գավաթային 2 խաղերի։
«Արցախ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Իրակլիին և հաջողություններ մաղթում հետագա կարիերայում… Նաև հաջողություններ ենք մաղթում «Ելգավա» ակումբին: