Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս պրոբլեմն է, որ ունենք ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան

11:00, երեքշաբթի, 12 փետրվարի, 2019 թ.
«Այս պրոբլեմն է, որ ունենք ՀՀ-ում». Նիկոլ Փաշինյան

«Աղքատության հաղթահարման մեր պատկերացումն առաջին հերթին աշխատանքն է, քաջալերելը»,- Աժ-ում հայտարարեց ՀՀ վարչապետը, ով ներկայացրեց նաև դրա հաղթահարման ուղիները: «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև հոգեբանական, մտածողության խնդիր է: Մարդու աղքատությունը գլխում է: Ով գլխում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի... Ասում ենք ՀՀ-ում պետք է լինի զրոյից բիզնես ստեղծելու հնարավորություն: Իսկ ի՞նչ պետք է անել դրա համար՝ հարկային արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի հարկերի տակ քաղաքացին չճռռա, մեծացնել ֆինանսական հոսքերը, որպեսզի էժան տոկոսներով վարկավորում ունենա ու նաև օգնել, որ իր բիզնես մակարդակը բարձրացնի: Արդեն հայտարարել ենք, որ մինչև 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսը կազատվի հարկային բեռից: Այ էստեղ մենք ունենք մի հարց՝ արդյունքում մեր մոտ զրոյից միկրոբիզնես է ստեղծվելո՞ւ, թե՞ 100 միլիոնանոց բիզնեսները դառնալու ենք 5-6 միկրոբիզնեսներ, այս պրոբլեմն է, որ ունենք ՀՀ-ում»,- շարունակել է վարչապետը:

| | |
2102 | 1
Facebook