Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չի կարելի վերադարձնել Սովետական Հայաստանի օրհներգը». Հակոբ Բադալյան

15:00, չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ.
«Չի կարելի վերադարձնել Սովետական Հայաստանի օրհներգը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես երաժշտության մասնագետ չեմ, Հերալդիկայի մասնագետ չեմ, չգիտեմ` Արամ Խաչատրյանի օրհներգն ա ավելի օրհներգ, թե Բարսեղ Կանաչյանի «Մեր հայրենիք»-ի մշակումը: Բայց վստահ եմ մի հարցում՝ չի կարելի վերադարձնել սովետական Հայաստանի օրհներգը, եթե դա նույնիսկ լավագույն օրհներգն ա աշխարհում: Պետության օրհներգը երաժշտական մրցույթ չի, որտեղ ընտրվում ա լավագույնը: Պետության օրհներգը, իհարկե, երաժշտության լեզվով, տեսքով, բայց իր մեջ կրում ա բազմաթիվ քաղաքական, քաղաքակրթական, հոգեբանական, ապագայագիտական, փիլիսոփայական, երազանքային ուղերձներ թեʹ սեփական սերունդներին, թեʹ աշխարհին: Հիմա, ի՞նչ ուղերձ ա Սովետական Հայաստանի օրհներգը վերադարձնելու գաղափարը: Օրհներգի փոփոխության հարց, իհարկե, կարող ա քննարկվել, տարիներ շարունակ, բայց չի կարող քննարկվել Սովետական Հայաստանի օրհներգի վերադարձի հարց»:

5208 | 2
Facebook