Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

14:50, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
«Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել». Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Մարտի 1-ի իրադարձությունների մասին:

Լրագրողի հարցին, թե արդյոք ճի՞շտ էր քրեական գործ նախաձեռնել 10 տարի անց, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կներեք, իհարկե, մեկը մյուսի հետ չեմ համեմատում: Այսօր, օրինակ, շատ երկրներում, եթե չեմ սխալվում, նույնիսկ Ռուսաստանում քննվում են գործեր՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ, այսինքն՝ եթե խոսքը մարդկային կյանքի մասին է, պետք չէ սահմանափակումներ անել: Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի՝ կան ժամկետներ, այսպես կոչված վաղեմության ժամկետներ, որոնք նախատեսված են օրենքով: Եվ եթե գործը շարունակվում է, ուրեմն, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»:

«Ոչ թե իմ, այլ Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող հենց այնպես անցնել: Պետք է հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ»,- ասել է ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ասել, որ այդ գործն իր համար սկզբունքային է:

7032 | 1
Facebook