Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ղազախական ընկերությունը պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 29 հունվարի, 2019 թ.
Ղազախական ընկերությունը պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայկական շուկայում ամենագայթակղիչը վառելիքի շուկան է։ Հեղափոխությունից հետո ոմանք փորձում են մտնել այս շուկա, բայց դա այնքան էլ հեշտ չէ։

5-6 ամիս է՝ Երևանի քաղաքապետարանն ինչ-որ կարգ է մշակում՝ բենզա-գազալցակայանների համար տարածքներ տրամադրելու նորմատիվներ, դիմումատուները գրեթե հույսը կորցրել են, որ թույլտվություն կստանան:

Մենք տեղեկացանք, որ ղազախական մի մեծ ընկերություն պատրաստվում է բենզին ներմուծել Հայաստան և արդեն անգամ գրասենյակ է ձեռք բերել՝ Թումանյան 1 հասցեում։ Ընկերության փոխտնօրենի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը»։

Մանրամասները՝ թերթի համարում:

6281 | 1
Facebook