Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաագայում պայթյունի հետևանքով երեք տուն է փլուզվել

21:58, կիրակի, 27 հունվարի, 2019 թ.
Հաագայում պայթյունի հետևանքով երեք տուն է փլուզվել

Հաագայի արևելքում պայթյուն է որոտացել. վթարի հետևանքով երեք տուն է փլուզվել, իսկ էպիկենտրոնին մոտ կանգնած մեքենաները վնասվել են: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է. հաղորդում է РБК-ն` վկայակոչելով տեղական արտակարգ իրավիճակների ծառայությանը: Ըստ գործակալության տվյալների, փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Փրկարարները չեն բացառում, որ գազը կարող է կրկին պայթել:

Ներկա պահին վնասված տների բնակիչները տարհանվում են: Արտակարգ իրավիճակների ծառայությունն զգուշացնում է, որ նշված բնակելի շենքերի ողջ բլոկի փլուզման վտանգ կա:

4527 | 0
Facebook