Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին

14:25, չորեքշաբթի, 23 հունվարի, 2019 թ.
Կրեմլը՝ Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռևս նախատեսված չէ: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայցելի Եվրասիական տնտեսական միության գլխավոր գրասենյակ, որտեղ հանդես կգա 2019թ. կազմակերպությունում Հայաստանի նախագահության կապակցությամբ ելույթով:

«Որքանով տեղյակ եմ՝ ՌԴ նախագահի հետ բանակցություններ չեն պլանավորվում: Գիտեք՝ նրանք հաճախ են շփվում հեռախոսով, հաճախ հանդիպում են: Ուրբաթ հագեցած օր է նախագահի մոտ, այդ իսկ պատճառով չգիտեմ՝ արդյոք որևէ փոփոխություն կլինի: Դեռևս նման շփումներ պլանավորված չեն»,- լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կմեկնի շվեյցարական Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելուց հետո: Համաժողովն անց է կացվում հունվարի 20-24-ը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ռուսական գործակալության հետ զրույցում խոսել էր գազի գնի թեմայի շուրջ:

6281 | 0
Facebook