Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն արտակարգ ուղերձ կհղի ամերիկացիներին

15:25, շաբաթ, 19 հունվարի, 2019 թ.
Թրամփն արտակարգ ուղերձ կհղի ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է դիմել ժողովրդին: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ի իր էջում:

«Հունվարի 19-ին ժամը 15:00-ին Սպիտակ տնից ուղիղ եթերով կդիմեմ ժողովրդին՝ կապված մեր հարավային սահմանին մարդասիրական ճգնաժամի և «շաթդաունի» հետ»,- գրել է Թրամփը:

Նշենք, որ ավելի վաղ Կոնգրեսում Թրամփի ելույթը չեղարկվել էր՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հավելենք, որ «շաթդաունը» սկսվել է 2018թ. դեկտեմբերի 22-ից, որը ենթադրում է դաշնային կառույցների աշխատանքի մասնակի դադարեցում: Տարվա մեջ երրորդ անգամ օրենսդիրներին չի հաջողվել դաշնային կառավարության ֆինանսավորման հարցով համաձայնության հասնել:

7478 | 0
Facebook