Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Հետաքրքիր է

Այսօր Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

13:20, հինգշաբթի, 10 հունվարի, 2019 թ.
Այսօր Խորեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր հայ լեգենդար ֆուտբոլիստ և ՀՀ վաստակավոր մարզիչ Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 64-րդ տարեդարձը։ Հովհաննիսյանը ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ»-ի (1975-85) և Տաշքենդի «Պախտակոր»-ի (1991) կազմերում։ «Արարատ»-ի կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

Հովհաննիսյանն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թվականի գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-84-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, գլխավորել Երևանի ՀՄԸՄ, «Փյունիկ» և «Միկա» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-97-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ 2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով։

| | |
5358 | 1
Facebook