Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ավելի մեծ աշխատանք կիրականացնենք, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի զարգանա». Տալալաև

00:15, երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ.
«Ավելի մեծ աշխատանք կիրականացնենք, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի զարգանա». Տալալաև

Հայաստանի 2018 թվականի լավագույն մարզիչ ճանաչված Անդրեյ Տալալաևը շնորհակալական խոսք է հղել․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացնելու համար։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին, որոնց աշխատանքի շնորհիվ ես ստացա այս մրցանակը։ Այս մրցանակը մեր բոլորի աշխատանքի արդյունքն է։ Շնորհակալություն նաև մեր երկրպագուներին, ովքեր միշտ մեր կողքին են և աջակցում են մեզ։ Շնորհակալություն այն բոլոր մարդկանց, ովքեր քվեարկել են իմ օգտին։ Լրագրողներին առանձնահատուկ շնորհակալություն և շնորհակալություն նաև ՀՖՖ-ին։

Այս մրցանակն իհարկե ավանսով է տրված ինձ։ 2019-ին ավելի մեծ աշխատանք կիրականացնենք, որպեսզի հայկական ֆուտբոլն ավելի զարգանա և առաջընթաց գրանցի»։

5194 | 0
Facebook