Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սկսել են լուրեր տարածել, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պայմանավորվել են». Արման Մելիքյան

15:25, երկուշաբթի, 24 դեկտեմբերի, 2018 թ.
«Սկսել են լուրեր տարածել, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պայմանավորվել են». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սկսել են լուրեր տարածել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը պայմանավորվել են Արցախում արտահերթ նախագահական ընտրություններ չանցկացնելու մասին: Վատ նախադեպ է, որը ենթադրել է տալու, թե իբր, հայաստանյան իշխանափոխությունն էլ այսօրինակ ստվերային պայմանավորվածության արդյունք է: Բանն այն է, որ ընտրությունների արտահերթ տարբերակը հաճախ, եթե ոչ միշտ, ժողովրդի ճնշմամբ ու պահանջով է իրականացվում: Եթե իրավիճակը հասունանա, ապա Երևանի ու Ստեփանակերտի վերին պաշտոնյաների մակարդակում ձեռք բերված որևէ ստվերային պայմանավորվածություն չի գործի»:

11028 | 1
Facebook