Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա». ՌԴ ԱԳ փոխնախարար

14:45, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը տղամարդկություն կունենա». ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի նոր ղեկավարությունը «տղամարդկություն» կունենա` դիմակայելու ԱՄՆ-ի շանտաժին և ճնշումներին, և ինքնուրույն որոշումներ կկայացնի: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Այս տարի Հայաստանում տեղի ունեցած արմատական փոփոխությունների ֆոնին՝ Վաշինգթոնի միջամտությունը ներքին և արտաքին քաղաքականության հարցերում առավել անտակտ է դառնում»,- ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երևան այցի ընթացքում Հայաստանին խորհուրդ է տվել ազատվել պատմական կաղապարներից և ամերիկյան զենք գնել ու միանալ հակաիրանական պատժամիջոցներին:

«Հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, որը խորհրդարանական ընտրություններին անհրաժեշտ մանդատ է ստացել, տղամարդկություն կունենա՝ դիմակայելու արտաքին շանտաժին և ճնշումներին, կպաշտպանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իր իրավունքը՝ ելնելով ազգային շահերից»,- հավելել է Կարասինը:

18714 | 17
Facebook