Քոչարյանի պաշտպանները դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան
18:50, ուրբաթ, 07 դեկտեմբերի, 2018 թ.
«Միանշանակ դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վճռաբեկ դատարանին զուգահեռ: Քանի որ Վճռաբեկը չենք համարում արդյունավետ դատական ատյան»,- հայտարարեցին արդեն իսկ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: