Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«ԿԳ-ն պատրաստվում է մեխանիկական անգիրը վերացնել, սակայն ոչինչ չի առաջարկում դրա փոխարեն». Արսեն Վարդանյան

02:30, շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ.
«ԿԳ-ն պատրաստվում է մեխանիկական անգիրը վերացնել, սակայն ոչինչ չի առաջարկում դրա փոխարեն». Արսեն Վարդանյան

Ուսուցիչ Արսեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրթության նախարարությունը հայտարարում է, որ պատրաստվում է մեխանիկական անգիրը վերացնել դպրոցից, սակայն ոչինչ չի առաջարկում դրա փոխարեն, ավելին՝ անգիրի, տեսական նյութի սերտողության վրա հիմնված չարիք շտեմարաններն այդպես էլ դուրս չեն շպրտվում կրթական համակարգից:
     Անգիր ասելով՝ նկատի չունեմ միայն բանաստեղծությունն անգիր իմանալը: Ընդհակառակը՝ շատ կարևոր է, որ երեխան բանաստեղծական տողեր, իրեն հոգեհարազատ հատվածներ անգիր իմանա, դարձնի իրենը, զգալով ու հասկանալով արտասանի: Դրանով և՛ խոսքը կհարստացնի, և միտքը պատկերավոր կդարձնի, և՛ երևույթներին այլ կերպ նայելու որոշակի կարողություն կզարգացնի:
     Խոսքը պարտադրված, անիմաստ ու ոչ մի ուսուցողական նպատակ չունեցող տասնյակ բանաստեղծություններ, հերոսների անուններ ու դեպքեր, քերականական տեսական գիտելիք անգիր անելու մասին է:
     Հաճախ երեխան մեկ էջ տեքստն անգիր պիտի իմանա, սակայն, երբ հարցնենք՝ ինչի մասին է այդ ստեղծագործությունը, կդժվարանա մեկ ամբողջական նախադասությամբ արտահայտվել:
     Այս թեմայով կարող եք լսել կարծիքս հաղորդման 14-րդ րոպեից:
     Շնորհակալություն Հանրային հեռուստաալիքին՝ այս կարևոր խնդրին անդրադառնալու համար»:

| | |
1778 | 0