Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ընտրություններին ցուրտ է լինելու և պասիվ. «Հրապարակ»

09:50, ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ընտրություններին ցուրտ է լինելու և պասիվ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Ահարոն Ադիբեկյանը որևէ սոցիոլոգիական հարցում անելու պատվեր չի ստացել, բայց ասում է, որ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից՝ 2 դաշինքներից ու 9 կուսակցություններից 6-ը կարող են ունենալ ԱԺ մտնելու հավանականություններ․ «ՔՊ»-ն՝ բնականաբար, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Մենք» և «Լուսավոր Հայաստան», իսկ մյուս 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն։ Ըստ ադիբեկյանական կանխատեսումների՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են բաշխվելու «Ելք»-ից սերված «Մենք» և «Իմ քայլը» դաշինքների ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ընտրազանգվածների ձայները։

«Իրենք մի դաշինքի մաս էին, հիմա ո՞նց են կիսվելու ստացած ձայները, մեզ համար անհասկանալի է։ Իհարկե, Փաշինյանն ու Մարուքյանը տարբեր քաշային կատեգորիաներ են»,- ասում է Ադիբեկյանը։ Մյուս 5 քաղաքական ուժերին նա անվանում է նորեկներ ու ասում, որ խիստ ցածր վարկանիշ ունեն։ Ադիբեկյանի խոսքով՝ այս ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածը խիստ կարճ է՝ հստակ հանրային կարծիքների ձևավորման համար։ Հետևաբար, տատանվողների քանակը բավականին մեծ կլինի, ու քանի որ, Ադիբեկյանի խոսքով, ձմեռ կլինի, ցուրտ, ընտրական ակտիվությունն էլ մեծ չի լինի»։

4461 | 0
Facebook