ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց 2019թ. պետական բյուջեի նախագծին:
Հիշեցնենք՝ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում էր ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը: Օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
Նշենք, որ բյուջեի նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: