ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի Հուվերի ավագ դպրոցում (Hoover High School) չեղարկել են ֆուտբոլային ամենամյա մարզական հանդիպումները, հաղորդում է CBS Los Angeles-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատճառը դեռ ամսվա սկզբին նույն դպրոցում հայ և այլազգի երեխաների միջև տեղի ունեցած ծեծկռտուքն է եղել:
«Դպրոցի տարածքում տեղի ունեցած վերջին վիճաբանությանը տասնյակ աշակերտներ են մասնակցել: Դպրոցական խորհրդում շատերը կարծում են, որ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել հայկական և լատինամերիկյան ծագում ունեցող մարզիկ աշակերտների միջև»,- հայտնում է հեռուստաալիքը:
Աշնան գլխավոր սպորտային իրադարձության չեղարկման պատճառով դպրոցականները ցույցի են դուրս եկել: Դպրոցական խորհրդից հայտնել են, որ խաղերը չեղարկվել են անվտանգության նկատառումներով: