Արմավիրի մարզի Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Դիանա Գասպարյանի հայրը սպառնացել է Գեղամ Մանուկյան անունով քաղաքացուն։ Պատճառը եղել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Մանուկյանի գրառումը՝ դստեր հասցեին: Դիանա Գասպարյանի հայրը՝ Մնացական Գասպարյանը զանգահարում է Գեղամ Մանուկյանին, ով բնակվում է եվրոպական երկրներից մեկում և սպառնում ոտքերը կոտրել, հայտնում է «Իրականում» կայքը՝ հրապարակելով նաև Մանուկյանի տրամադրած ձայնագրությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: