Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էդ որ ասում եք՝ էյֆորիա, էյֆորիա, ամենևին նրանց չի վերաբերում, ովքեր կազմուպատրաստ կանգնած, համբերությամբ սպասում ու պայքարում են ՀՀԿ-ականներին պատմության աղբանոց ուղարկելու համար։
Նրանք դեռ կան, պարոնայք և տիկնայք, և դեռ հայտնի չէ, թե էլ ինչ սրիկայություն կարելի է սպասել սրանցից։
Էյֆորիայի մեջ են «պահանջատերերը»։
Էս բանն ինչի՞ չարեցիր, բա էն բանն ինչի՞ չես անում, բա ու՞ր է քո խոստացած էն բանը, բա ինչի՞ չեկար էսինչ տեղը, բա ինչի՞ են Գյումրիի ճամփեքը փոշոտ, բա ինչի՞ չես էն մեր հարևան Գարսևանի սանձերը քաշում՝ իրիկունները նենց է նարդու քարերը շրխկացնում, գլխացավից մեռնում եմ...
Ու իբր չեն հասկանում, որ էս նոր կառավարությունը հիմա էն վիճակում է, որ միայն օգնության կարիք ունի, ոչ թե 24-ժամյա մուննաթի։
Քսան տարի լավ էլ համբերում էիք ու ստրուկի պես ճռռում։ Հիմա մի քանի ամիս համբերել չեք կարողանում, մինչև իրական իշխանափոխություն կատարվի, որ իմանանք՝ ումից ինչ պահանջենք և ում՝ ինչու և ինչքան քննադատենք։
Դժվար է հավատալ, որ չեք գիտակցում՝ ինչ եք անում»։