Ադրբեջանի ԱԳՆ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայտարարություն է տարածել՝ հույս հայտնելով, որ «Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, նոր կառավարությունը կհասկանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից զորքերը հանելու անհրաժեշտությունը»:
Հայտարարության համաձայն՝ այդպիսով Ադրբեջանը պատասխանել է ԼՂ հարցով Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված բանաձևին, որում հակամարտության կարգավորման մասին կետ կա:
Բացի այդ, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Հայաստանը «պետք է վերջ դնի միջազգային հանրությանը ստելու անհաջող փորձերին»: