Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Այսօր ես զղջում եմ. ես երբեք չեմ հանդիպել այդ անհավանական մարդուն». Սերժ Թանկյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

11:25, երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ.
«Այսօր ես զղջում եմ. ես երբեք չեմ հանդիպել այդ անհավանական մարդուն». Սերժ Թանկյանը՝ Շառլ Ազնավուրի մասին

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փորձում եմ քիչ զղջալ կյանքում: Սակայն այսօր զղջում եմ. ես երբեք չեմ հանդիպել այդ անհավանական մարդուն: Նա ոգեշնչում էր աշխարհին իր երաժշտությամբ և ֆիլմերով, և եզակի օրինակ էր, թե ինչպես կարելի է դառնալ երկրի մեծագույն քաղաքացի՝ օգնելով մյուսներին: Նա օրինակ էր շատ բաներում՝ որպես արտիստ, ակտիվիստ և հայրենասեր: Մենք բոլորս կկարոտենք Ձեզ, պարոն Ազնավուր»:

9336 | 0
Facebook