Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ

10:05, երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ.
Իրանը հրթիռային հարված է հասցրել Սիրիայի ուղղությամբ

Իրանցի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատուների ուղղությամբ Սիրիայում Եփրատ գետի արևելյան հատվածում:

Այս մասին հաղորդում է Press TV-ն՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահակախմբի կորպուսի հետ կապ ունեցող Sepah News պորտալին:

Պորտալի տեղեկությունների համաձայն՝ հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել են մեծ թվով ահաբեկիչներ, կան նաև տուժածներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ ահաբեկչություն էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ, զոհվել էր 29, վիրավորվել 60 մարդ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր երկրներին կոչ էր արել օգնել Իրանին գտնել ահաբեկչության կազմակերպիչներին:

11359 | 0
Facebook