Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երկուշաբթի, 22 ապրիլի, 2019 թ.

Իրադարձություններ

Թումո Փարիզն ընդունեց իր առաջին ուսանողներին

23:05, չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ.
Թումո Փարիզն ընդունեց իր առաջին ուսանողներին

Թումոյի առաջին միջազգային կենտրոնը` Թումո Փարիզը, երեկ՝ սեպտեմբերի 25-ին, բացեց իր դռները Փարիզի երիտասարդների առջև: Կենտրոնի 1500 ուսանողների կեսը Թումո Փարիզի կրթական ծրագիրը սկսում են այս տարի, իսկ ուսանողների մյուսը կեսը կենտրոն կհաճախի հունվար ամսից: «Մենք ճանաչեցինք Հայաստանը` որպես գիտության, տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում ավանդույթներ ունեցող երկիր: Թումոյի միջոցով մենք Փարիզի երիտասարադներին տրամադրում ենք ապագայի աշխարհը կերտելու համար անհրաժեշտ բոլոր գործիքները»,- նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով այցելեց կենտրոն` Թումոյի զարգացման հարցերով ղեկավար Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ: Կենտրոնում կրթությունն անվճար է: Ուսումնական ծրագիրը լիովին ադապտացվել է Փարիզի կենտրոնին և թարգմանվել է ֆրանսերեն: Գրանցված ուսանողների շուրջ մեկ երրորդը ցածր եկամուտ ունեցող ընտանիքներից է, և նրանց մոտ 40 տոկոսը աղջիկներ են: Թումո Փարիզը գտնվում է Forum des Images կենտրոնում՝ Փարիզի Les Halles շրջանի կենտրոնական հատվածում: Կրթական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին:

| | |
2788 | 0
Facebook