Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. «Հրապարակ»

09:55, չորեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2018 թ.
Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Տեղեկություններ կան, որ վերջերս Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել, զրուցել են։ Հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում։ Մեզ չհաջողվեց պարզել զրույցի բովանդակությունը, բայց տեղեկացանք, որ ՀՀ 2 նախկին նախագահներն առիթը բաց չեն թողում Ծառուկյանից դժգոհելու, որ անկախ իշխանությունների քայլերից՝ շարունակում է սատարել Նիկոլ Փաշինյանին։ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կայացե՞լ է նման հանդիպում։

«Ես տեղեկություն չունեմ նման հանդիպման մասին․․․ հնարավոր է մասնավոր հանդիպում եղել է, չեմ կարող ասել, բայց մենք մեր քաղաքական կուրսը տանում ենք անկախ, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու»։

Մանրամասները՝ թերթի համարում:

11490 | 1
Facebook