Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել աշխարհում

02:10, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել աշխարհում

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից:
     Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին 5 տարիների ընթացքում, որոնց գրեթե կեսը նորածնային մահեր են:

«Եթե հրատապ քայլերի չդիմենք, մինչև 2030-ը 5 տարին չլրացած 56 միլիոն երեխա կմահանա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի ղեկավար Լորենս Չենդին (Laurence Chandy). «1990-ականներից սկսած՝ մենք նշանակալի արդյունքների ենք հասել երեխաներին փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ դեռ շարունակում են մահանալ իրենց ով լինելու և ծննդավայրի պատճառով: Պարզ միջոցներ կիրառելով, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, մաքուր ջուրը, էլեկտրականությունն ու պատվաստումները, մենք կարող ենք այդ իրականությունը փոխել միլիոնավոր երեխաների համար»:

Իրավիճակը Հայաստանում
     Հայաստանում վերջին տասնամյակներում մանկական մահացության ցուցանիշը կրկնակի նվազել է՝ շնորհիվ Առողջապահության նախարարության ու գործընկերների գործադրած ինտենսիվ ջանքերի, որոնք ուղղված են երեխաների առողջական վիճակի բարելավմանը։ Այսուհանդերձ, ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի, վերջին երեք տարվա ընթացքում (2014-2016 թթ.) ցուցանիշի նվազում չի նկատվում: Չի գրանցվել նաև հետնորածնային մահացության իջեցում: Նկատելիորեն ավելացել է մեռելածինների քանակը. 2005 թվականին՝ 358, իսկ 2016 թվականին՝ 699 դեպք։

Մանրամասները՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի պաշտոնական էջում:

| | |
1595 | 0
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am