Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ սույն թվականի սեպտեմբերի 17-22-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանն սկսում է լայնամասշտաբ զորավարժությունների իրականացումը:
«Զորավարժությանը կմասնակցեն ավելի քան 20.000 զինծառայողներ, կկիրառվի մեծածավալ զինտեխնիկա` 200 միավոր տանկ, զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի, ավելի քան 120 հրթիռային կայանքներ, 10 միավոր կործանիչներ ու ռմբակոծիչներ, մինչեւ 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա»,- տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության մեջ որպես հակառակորդ նշված է «Հայաստանը», մինչդեռ նախկինում կիրառվում էր «պայմանական հակառակորդ» տերմինը: