Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող այս առանձնատունը սկսվել է կառուցվել 2011
թվականից: 2017 թ-ին առանձնատունն արդեն կանգուն էր: Խաչատրյանն այն կառուցելու համար շինթույլտվություն ստացել է 2 ամիս առաջ: Առանձնատունը պետական գրանցում չունի: Այդ իսկ պատճառով գույքահարկ չի վճարվում: Վճարվում է միայն 2 հազար քմ մակերես հողի հարկը: Այն կազմում է տարեկան 32 հազար դրամ:
«Հետք»-ը մանրամասներ է պարզել: