ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է մեր հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը: Մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն -նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Պարտիան ավարտվեց 37-րդ քայլին։