Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Անկեղծ ասած ես որևէ կրկնակի թանկացում չեմ նկատել, ինչ կրկնակի թանկացումների մասին է խոսքը, անհասկանալի է։ Ինչ վերաբերում է որոշ խանութներում որոշ ապրանքների բարձր գներին, ապա դա չի կարելի տարածել ընդհանուրի վրա։ Որոշ խանութներում թանկացումներն, ըստ էության, արհեստածին են, ինչը երևի թե կատարվում է նախկին իշխանության ներկայացուցիչների` կրկնակի թանկացումների խոսքը փաստարկելու նպատակով, և ոչ ավելին։