Հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև դատական համակարգի մասին.
«Մեր դատավորների մի զգալի մասը եղել է կոռուպցիոն համակարգի մաս: Անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է շատ խորը մնալ, սա չափազանց նուրբ թեմա է, մենք չպետք է տրվենք դատական իշխանության գործերին միջամտելու գայթակղությանը: Ես հրաժարվել եմ դատավորներին հրաման տալու արատավոր պրակտիկայից, բայց դա չի նշանակում, որ որոշ դատավորներ շարունակելու են հրահանգներ ստանալ նախորդ իշխանության ներկայացուցիչներից: Նման դատավորներին ասում եմ շատ ուղիղ և կոնկրետ՝ խելքներդ գլուխներդ հավաքեք և կատակ չանեք ժողովրդի հետ: Լուրջ քննարկում ունենք և որոշում կայացնենք, թե արդյոք մենք չպետք է որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ կայացնելու համար, որովհետև դատական որոշ մարմիններ շարունակում են տեղը չբերել ժողովրդի իշխանությունը»: