Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանում համասեռամոլների խումբը ներխուժել էր ոստիկանության բաժին, ինչի հետևանքով երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ էին ստացել: MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն այսօր հայտնեց, որ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին, հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալվել է։