Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է ևս մեկ թեկնածուի թեկնածությունը
20:50, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն առաջադրվելու է Երևանի քաղաքապետի թեկնածու: Այս մասին Թարխանյանն ինքն է տեղեկացրել իր ֆեյսբուքյան էջում: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Երևանի հանրություն» նախաձեռնության ձևավորած հասարակական կազմակերպությունների գործընկերներին և «ԳԱԼԱ» կուսակցությանը՝ ինձ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու համար։ Ես ջանք չեմ խնայի արդարացնելու Ձեր և բոլոր երևանցիների սպասումները և վստահությունը։