Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ճապոնիայում սողանքներից տուժած տարածքներում այժմ մոլեգնում է թայֆունը

10:45, կիրակի, 29 հուլիսի, 2018 թ.
Ճապոնիայում սողանքներից տուժած տարածքներում այժմ մոլեգնում է թայֆունը

Ճապոնիայի արևմուտքում «Ջոնդանի» թայֆունը հասել է այն շրջաններին, որոնք վերջերս էին տուժել սողանքներից ու հեղեղումներից: Առվազն 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հազարավոր մարդիկ տեղափոխվել են ապաստարաններ, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության, գրում են ճապոնական ԶԼՄ-ները:

Ըստ աղբյուրներից մեկի՝ վիրավորումները եղել են կամ փողոցում՝ քամու պատճառով, կամ էլ շինությունների ներսում՝ ապակիների կոտրման հետևանքով:

Կիոտոյում ուժգին քամու պատճառով հրդեհը տարածվել է 12 շինություններում, որոնցից մեկում հայտնաբերվել է 85-ամյա կնոջ դի:

Հետաձգվել է 160 ներքին չվերթ:

Ըստ օդերևութաբանական տվյալների՝ թայֆունի պատուհասման տարածքում թափվում են ժամում 120 մմ տեղումներ:

Տեղի իշխանություներն զգուշացնում են նոր սողանքների վտանգի մասին:

Հիշեցնենք, որ ավել վաղ Ճապոնիայում սողանքների զոհ էր դարձել 219 մարդ, ևս 11-ը համարվում է անհետ կորած:

8457 | 0
Facebook