«Աճեմօղլուն կառավարությունից որևէ գումար չի պահանջել». Տիգրան Ավինյան
11:10, կիրակի, 22 հուլիսի, 2018 թ.
Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Ժամանակ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, թե աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը վերականգնելու հարցում՝ 300 հազար դոլարի դիմաց: