ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի և այդ բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` ռուսաստանյան ռազմական բազայի կազմում ընդգրկվող անձանց կողմից ՀՀ տարածքում հանցագործություն կատարելու գործերը ենթակա են ՀՀ իրավասու մարմինների քննությանը` ՀՀ օրենսդրության կիրառմամբ:
Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածի, այդ բացառություններն են, եթե՝
ա) հանցագործությունը կատարվել է ռուսական ռազմաբազայի տեղակայման կետերում,
բ) հանցագործությունն ուղղված է Ռուսաստանի Դաշնության կամ ռուսական ռազմաբազայի անձնակազմի ներկայացուցիչների կամ վերջիններիս ընտանիքի անդամների դեմ,
գ) կատարվել է զինվորական հանցագործություն»: