ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում նորից ձևավորվում է քաղաքական դեղնակտուցների և արհեստավարժ քծնողների մի արգահատելի զանգված, որի նպատակն է հավատարմության կեղծ «հավաստիքներ» ուղղել իշխանությանը: Առանց քո գրառմանը որևէ կերպ անդրադառնալու, դրա տակը միմիայն հայհոյանքներ են հայտնվում: Երբեմն մեկը չի լինում, որ քո գրառման հետ իր անհամաձայնությունն արտահայտի այլ կերպ, որոշակի փաստարկումներով: Եվ դա արվում է իբր ի «պաշտպանություն» Նիկոլի: Լավ, ինչի՞ են ձգտում սրանք իրենց այդ ստորաքարշ վարքագծով՝ մի նոր «միակ տղամա՞րդ» կամ էլի մի նոր «անփոխարինելի՞» պարգևել հայ ժողովրդին: Չի՛ ստացվի: Հայ հասարակությունը փոխվում է Արիստոտելի հայտնի ասույթի ոգով՝ «Պլատոնն իմ..., բայց...»: