«Ե՞րբ են ջրի երես դուրս գալու Սաշիկ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Գագիկ Խաչատրյանի, Ռոբերտ Քոչարյանի, Հովիկ Աբրահամյանի, Մհեր Սեդրակյանի և այլոց կոռուպցիաները»,- ֆեյսբուքյան եթերում վարչապետին այսպիսի հարցադրում էր ներկայացրել քաղաքացիներից մեկը:
«Իրավապահ համակարգը պետք է գործի արդյունավետ, ակտիվ, բայց՝ օրենքի տառին համապատասխան, մարդու իրավունքների պաշտպանությամբ: Ես ՀՀ-ում քաղբանտարկյալ եմ եղել ու ինձ համար կլինի խայտառակություն, եթե մեր իշխանության օրոք նորից հայտնվեն քաղբանտարկյալներ: Մյուս կողմից, նույնքան խայտառակություն կլինի, եթե կոռուպցիայի դեմ պայքարը չլինի ծայրահեղ էֆեկտիվ»,- արձագանքեց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: