Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում ընթանում է ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի եզրափակիչ Ֆրանսիա - Խորվաթիա հանդիպումը: Հանդիպման 18-րդ րոպեին խորվաթների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Մարիո Մանջուկիչը` Անտուան Գրիզմանի հարվածից հետո։ 10 րոպե անց՝ հանդիպման 28-րդ րոպեին, խաղի հաշիվը հավասարեցրեց Իվան Պերիշիչը։