Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, ով հանդես է գալիս ղազախական «Ակտոբե»-ում, Ղազախստանի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում հանդիպում է անցկացրել «Ատիրաու»-ի հետ։ Խաղն ավարտվել է «Ակտոբե»-ի ջախջախիչ հաղթանակով՝ 5։1 հաշվով։ Մարկոս Պիզելին դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Պիզելին 14 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցանկը: