Լիբանանում տեղի ունեցող SSS միջազգային մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը լարված խաղում 90:85 հաշվով առավելության հասավ Լիբանանի նկատմամբ:
Հայաստանի հավաքականի կազմում հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ալլան Հեսսը, ով չնայած վնասվածքին, մասնակցեց ամբողջ հանդիպմանը և վաստակեց 23 միավոր: