«Պետական վերահսկողության ծառայությունում դեռ կառուցվածքային խնդիրներ են լուծվում, որից հետո կսկսեն աշխատանքները: Վերահսկողությունը կսկսենք Պաշտպանության նախարարությունից»,- այսօր Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ նշելով, որ սպասեն նոր բացահայտումների:
«Այս կառույցին օրենքով բավականին մեծ լիազորություններ են տրված: Մենք ամբողջ պետական համակարգի, այդ թվում` ինչ-որ չափով տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողությունն ենք իրականացնելու»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ ւ հենց ՊՆ-ից, Դավիթ Սանասարյանը պատասխանեց, որ դա իր ինֆորմացիաների հետ է կապված: