ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդից դուրս գալու որոշման մասին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները։
Խնդրելով իրենց անունները չհրապարակել՝ նրանք ասել են լրագրողներին, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն և ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին շուտով հանդես կգան այս մասին համատեղ հայտարարությամբ։
Հեյլին անցյալ տարի սպառնացել էր, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ 47 պետություն ընդգրկող այս կազմակերպության կազմից, քանի որ այն շարունակաբար քննադատում է Իսրայելին և անդամների ցանկը լրացնում մարդու իրավունքների պաշտպանության հարցում վատ ցուցանիշ ունեցող երկրներով։