Հանրապետության տարածքում հունիսի 19-23-ը՝ գիշերը և երեկոյան ժամերին, հատկապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Երևան քաղաքում հունիսի 19-23-ի գիշերը և հերեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Եղանակը մայրաքաղաքում
Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.90C (1989 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.30C (1971 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.50C
Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ: